Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» վճարը բարձրացվեց՝ տարեկան մինչև 160 000 դրամ․ որոշումն ընդունվեց

26.12.2023, 16:05
Որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից
Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» վճարը բարձրացվեց՝ տարեկան մինչև 160 000 դրամ․ որոշումն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվեցին տարեկան մինչև 160 000 դրամ։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով։
Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ։–0–