Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան հոսպիտալացվել է` սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով.ԱՆ

09.06.2021, 00:22
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոց
Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան հոսպիտալացվել է` սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով.ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:

«Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10-ը երեխա», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։–0–