Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24–ին կաշխատի արտակարգ ռեժիմով

22.04.2022, 10:57
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24–ին կաշխատի արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Ինչպես նշվում է մետրոպոլիտենի Facebook–յան էջում, Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։–0–