Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)

07.12.2021, 16:40
Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)
 Երևանի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ՃՈ-ն:

«Փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-



схема