Երևանի որոշ փողոցներ նոր անուններ կստանան

Երևանի որոշ փողոցներ նոր անուններ կստանան

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ավագանու որոշմամբ անվանակոչվել են երևանյան մի շարք փողոցներ:

Մասնավորապես.

  • Արաբկիրի 49-րդ փողոցն անվանակոչվել է ԽՍՀՄ ներքին ծառայության ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի
  • Արաբկիրի 37-րդ փողոցը՝ հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի,
  • Արաբկիրի 39-րդ փողոցը՝ հետախույզ Գևորգ Վարդանյանի,
  • Արաբկիրի 17-րդ փողոցը՝ հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի,
  • Արաբկիրի 19-րդ փողոցը՝ անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի,
  • Արաբկիրի 23-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի,
  • Արաբկիրի 25-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անուններով:
  • Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն էլ այսուհետ կկրի հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի, Նորքի 17-րդ փողոց՝ Բուժաշխատողների անունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

22:57 21.12.2022




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×