Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանն առաջ է անցել Թբիլիսիից և Բաքվից աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում

17.01.2020, 21:25
Երևանն առաջ է անցել Թբիլիսիից և Բաքվից աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում
Երևանն առաջ է անցել Թբիլիսիից և Բաքվից աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանը զբաղեցրել է 380–րդ տեղը աշխարհի ամենաթանկ քաղաքների 2020թ.–ի վարկանիշում, որը կազմել է Numbeo վիճակագրական ռեսուրսը։

Վարկանիշում ընդհանուր առմամբ ներառված է 440 քաղաք։

Երևանը «կյանքի արժեքի ցուցիչով» առաջ է անցել Բաքվից (390–րդ տեղ) և Թբիլիսիից (404–րդ տեղ), սակայն զիջել է Իրանի մայրաքաղաք Թեհրանին (385) և Անկարային (362)։ 

Վարկանիշն արտացոլում է ապրանքների և ծառայությունների գների, ապրուստի ծախսերի հետ կապված իրավիճակը։

Ըստ Numbeo–ի, աշխարհի ամենաթանկ քաղաքները Շվեյցարիայում են` Ցյուրիխ, Բազել, Լոզան , Ժնև և Բեռն։ Բացի այդ, առաջին տասնյակում են ներառվել նաև Նորվեգիայում գտնվող Ստավանգեր, Օսլո, Թրոնհեյմ և Բերգեն քաղաքները (համապատասխանաբար 6, 7, 8, և 10–րդ հորիզոնականներ), ինչպես նաև Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը (9–րդ հորիզոնական)։–0–