Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Երևանում 4 երթուղու ավտոբուսները կփոխարինվեն նորերով (ՎԻԴԵՈ)

25.04.2023, 14:37
Մայիսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել 4 երթուղի` նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
Երևանում 4 երթուղու ավտոբուսները կփոխարինվեն նորերով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Մայիսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել 4 երթուղի` նոր ավտոբուսներով, այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստիի ժամանակ։

«Թիվ 3 երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով՝ Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավ-արևմտյան թաղամաս, թիվ 18 երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Zhong Thong» ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից մինչև Մուշական։ 21 համար «պազիկների» փոխարեն երթևեկության դուրս կգան փոքր դասի ավտոբուսներ», – ասաց Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ 47 երթուղում կլինի փոփոխություն։

«Նախկինում Նուբարաշենից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոն փողոցների հատման հատվածը, այդ երթուղում կգործարկվեն «Zhong Thong» ավտոբուսներ, և ևս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն», – նշեց նա։–0–