Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 5մլրդ դրամ

03.11.2022, 13:57
Այսօր կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից հատկացնել մոտ 2մլրդ 698,6մլն դրամ մրցույթի կազմակերպման համար
Երևանում «Մանկական Եվրատեսիլի»  կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 5մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 5մլրդ դրամ։ Այս մասին նշվում է կառավարության կայքում։

Այսօր կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից հատկացնել մոտ 2մլրդ 698,6մլն դրամ մրցույթի կազմակերպման համար։

Այս տարվա հոկտեմբերին գործադիր մարմինը հաստատել էր ավելի քան 2մլրդ 299,6մլն դրամի հատկացումը տեխնիկայի վարձակալության նպատակով` LED էկրաններ, լուսավորող սարքեր, գեներատորներ, կառավարման համակարգեր և այլն։

«Մանկական Եվրատեսիլ» երգի 20–րդ միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 11–ին Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մրցույթն այս տարի կանցնի «Spin the Magic» նշանաբանի ներքո։ Հայաստանը մրցույթին կներկայացնի 14–ամյա Նարեն։–0–