Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Երևանում «Վստրեչի» կամրջի մի հատված 9 օր փակ է լինելու՝ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված

30.08.2024, 13:14
Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ
Երևանում «Վստրեչի» կամրջի մի հատված 9 օր փակ է լինելու՝ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Գարեգին Նժդեհ» ուղետարի («Վստրեչի») կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգմամբ պայմանավորված, 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը 31.08.2024թ. մինչև 08.09.2024թ. փակ է լինելու: 

Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ: