Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում այսօրվանից սկսել են աշխատել նոր, կոմպակտ ավտոբուսներ հայտնի է երթուղին (ՎԻԴԵՈ)

05.02.2021, 21:40
Երևանում այսօրվանից սկսել են աշխատել նոր, կոմպակտ ավտոբուսներ հայտնի է երթուղին. ՎԻԴԵՈ
Երևանում այսօրվանից սկսել են աշխատել նոր, կոմպակտ ավտոբուսներ հայտնի է երթուղին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Հաջորդաբար երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Մի քանի նկատառում ուղևորներին.

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

«Սիրելի երևանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար», – նշում են քաղաքապետարանից:–0–