Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Երևանում կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան

15.05.2023, 15:37
Երթուղին կգործի MAN ավտոբուսներով
Երևանում կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանում կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։

«Երթուղին կգործի MAN ավտոբուսներով։ Այն լինելու է «Զվարթնոց» օդանավակայանից Իսակովի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Մաշտոցի պողոտա մինչև Ֆրանսիայի հրապարակ շրջանաձև երթևեկությամբ», – ասաց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ երթուղին 45 րոպե պարբերականությամբ կանոնավոր ուղևորափոխադրում կապահովի դեպի «Զվարթնոց» օդանավակայան։

Նշենք նաև, որ Երևանում նախատեսվում է 363 «Գազել»-ները փոխարինել 143 ավտոբուսներով։ Փոփոխությունները կմեկնարկեն հունիսի 1–ից և կավարտվեն օգոստոսի 15–ին։ Այդ փոփոխությունները տեսանելի կլինեն 15 օրը մեկ պարբերականությամբ։–0–