Երևանում տարեվերջից կգործի միասնական տոմսային համակարգ․ քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Միասնական տոմսային համակարգը իրականացվում է համապատասխան գործընթացի արդյունքում «Telcell» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա, հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ պայմանագրով ներկայացված է մինչև մայիսի 14-ը:
Այս մասին հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
«Այսինքն մենք այս տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ։ Ու 50 կանգառասրահներում արդեն իսկ տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենում: Ունենալու ենք նաև 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ: Այս ավտոբուսների ու տրոլեյբուսների ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո նոր սկսելու է գործել տոմսային համակարգը»,- նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: