Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանում տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից (ՎԻԴԵՈ)

25.09.2024, 11:00
Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը․ ՎԻԴԵՈ
Երևանում տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի 2025թ․–ի հունվարի 1-ից:

Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր, հայտնում են քաղաքապետարանից։

Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից:

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս։

Երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից:

Քաղաքապետարանից նշում են, որ մայրաքաղաքում նախաձեռնված ոլորտային բարեփոխումները միտված են անվտանգ, հասանելի ու հարմարավետ տրանսպորտային համակարգ ունենալուն: