Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

29.07.2022, 11:06
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում։

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի:–0–