Рейтинг@Mail.ru
USD
385.29
EUR
447.17
RUB
4.915
GEL
141.47
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

27.04.2021, 21:37
7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում
7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 28-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 

• Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր; 

• Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի 35-95 համարներ, Կողբի փողոց և 1, 2 նրբանցքներ, Ղարիբջանյան, Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:–0–