ԶԼՄ–ները հայտնում են էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալման մասին․ նախարարությունում քննչական գործողություններ են (ՎԻԴԵՈ)
31.01.2024,
15:19
Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնել էր նախարարությունը Telegram–ի իր ալիքում։
Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Միաժամանակ ԶԼՄ–ները հայտնում են, որ Իսպիրյանն այսօր ձերբակալվել է, քննչական գործողություններ են իրականացվում երկու տարբեր վարույթներով: Խուզարկություններ են արվում ինչպես նախարարությունում, այնպես էլ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում:
ԱԺ–ում իրավիճակը մեկնաբանել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ Քննչական մարմինները պետական կառավարման մարմիններ կարող են մտնել հիմնականում կոռուպցիոն գործերով։
«Մենք բնականաբար գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, բայց նաև պետք է նշեմ, որ հարգում ենք մարդկանց անմեղության կանխավարկածը», – նշել է Քերոբյանը։
Նախարարին հարց են տվել փոխնախարար Անի Իսպիրյանի ազատման և քննչական գործողությունների համընկնման մասին, ինչին Քերոբյանը պատասխանել է․ «Իմ կարծիքով, դա պատահականություն է։ Անիի ամուսինն աշխատանք է ստացել Հոլանդիայում, նրանք պատրաստվում են տեղափոխվել։ Եվ տեղափոխվելուց մի քանի օր առաջ դիմում է գրել»։-0-