Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է ծառայակիցը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) քննվող քրեական գործով՝ Է.Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–