Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով հարուցվել է վարույթ սպանության հոդվածով․ ՔԿ

18.02.2025, 11:32
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ սպանության հոդվածով
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով հարուցվել է վարույթ սպանության հոդվածով․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ սպանության հոդվածով:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՊՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: