Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն Ակբա բանկն է

01.11.2022, 15:35
Ակբա բանկը 2021 թվականի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատու ընկերությունն է. բանկը հիմնադրամին տրամադրել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն Ակբա բանկն է
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը 2021 թվականի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատու ընկերությունն է. բանկը հիմնադրամին տրամադրել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Կատարած նվիրատվությունների համար Ակբա բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մրցանակ է ստացել «ԱՐՑԱԽ ԱԴԱՄԱՆԴ» անվանակարգում:

Բանկը 2020 թվականին մեկնարկել և 2021 թվականի ամբողջ ընթացքում շարունակել է իր կողմից թողարկված քարտերի միջոցով կատարված յուրաքանչյուր գործառնության 0,3%-ն իր հասույթից ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ընդհանուր առմամբ տրամադրելով ավելի քան 136 միլիոն ՀՀ դրամ:

Բանկը ևս 50 միլիոն ՀՀ դրամ միանվագ աջակցություն է տրամադրել հիմնադրամին՝ նպաստելով վերջինիս ընթացիկ խնդիրների շուտափույթ լուծմանը:

«Մեկը երկու դարձնենք» նախաձեռնության շրջանակում էլ Ակբան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել է ավելի քան 4 միլիոն ՀՀ դրամ:

Ակբա ֆինանսական խմբի մյուս անդամները՝ Ակբա Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են տրամադրել համապատասխանաբար 10 և 20 միլիոն ՀՀ դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ակբա ֆինանսական խմբի աջակցության ընդհանուր չափը 2021-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-