Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

29.01.2020, 11:12
ՀՀ արտգործնխարարը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ Արտաքին գործերի նախարարության Facebook-յան էջում:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:-0-