Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում գրքի տպագրությունը պետք է ազատել ԱԱՀ-ից. հրատարակիչ

05.06.2012, 14:14
Հայաստանում գրատպության ոլորտը պետք է ազատել ԱԱՀ-ից, կարծում է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանում գրքի տպագրությունը պետք է ազատել ԱԱՀ-ից. հրատարակիչ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գրատպության ոլորտը պետք է ազատել ԱԱՀ-ից, կարծում է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ հանրապետությունում ԱԱՀ-ից արդեն ազատվել է մանկական և ուսումնական գրականությունը, և նման մոտեցում պետք է կիրառել գրքի տպագրության ոլորտում ընդհանրապես

Այս համատեքստում հրատարակիչը նշեց Գերմանիայի օրինակը, որտե գրատպության ոլորտում ԱԱՀ-ն կազմում է 19 տոկոս, սակայն մշակութային և հոգևոր արժեք ներկայացնող գրքերից համար հարկվում է 7 տոկոս, և այդ պատճառով Գերմանիան համարվում է գրքի ամենազարգացած ինդուստրիա ունեցող երկիր:

«Մենք առաջարկում ենք, որ Հայաստանն էլ գնա այդ ճանապարհով՝ կամ նվազեցնի ԱԱՀ-ն, կամ ընդհանրապես այն չեղյալ համարի»,- ասաց Մարտիրոսյանը:
 
Նա նաև նշեց, որ ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել էր գրատպության ոլորտում նպատակային ներդրումների մեխանիզմ կիրառել, սակայն, հրատարակչի կարծիքով, այսօր դա հնարավոր չէ իրականացնել Հայաստանում համապատասխան ծրագրի բացակայության պատճառով:

Գրատպության ոլորտի խնդիրների թվում Մարտիրոսյանը նշեց մարզերի գրադարաններում գրադարանավարների հաստիքների սահմանափակ լինելն ու նրանց ցածր աշխատավարձը:--0-