Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում կտեղադրվի լուսացույց

09.10.2018, 15:51
Դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ։
«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում կտեղադրվի լուսացույց

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ։

«Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. հոկտեմբերի 10-ից Մ-5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Իսակովի պողոտա) Թաիրով գյուղի հատվածում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում, կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Էջմիածին քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան նշված խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի բեռնային համալիր, իսկ Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները՝ կատարել հետադարձ, որի համար երկու ուղղությամբ էլ առկա են առանձնացված գոտիներ:

Բեռնային համալիրի կողմից դուրս եկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել և՛ աջ (դեպի Երևան), և՛ ձախ (դեպի Էջմիածին) ուղղություններով:–0–