Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար. Մարության

16.12.2021, 13:37
Մարությանը հայտնել է, որ հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով
Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար. Մարության

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook–յան իր էջում հայտարարություն է տարածել` նշելով, որ ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս», – նշել է Մարությանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։–0–