Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահը կես միլիոն ԱՄՆ դոլարի է նվիրաբերելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքները խթանելու համար
30.01.2015,
15:39
Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը կես միլիոն ԱՄՆ դոլարի է նվիրաբերելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքները խթանելու համար, հաղորդում են Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը կես միլիոն ԱՄՆ դոլարի է նվիրաբերելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքները խթանելու համար, հաղորդում են Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունից։
2015 թվականին համայն աշխարհի հայերը հիշատակում են 1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ Այդ կապակցությամբ երկրում նախատեսված են տարատեսակ միջոցառումներ, ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար հրավիրված են տարբեր երկրներ բարձրասըիճան պաշտոնյաներ։
Հաղորդագրության համաձայն` Ամերիկայի հայկական համագումարն աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում մի քանի միջոցառումների պլանավորմամբ, ինչպես նաև աշխատում է առաջ մղել հայերի հիմնախնդիրները ԱՄՆ Կոնգրեսում:
«Հրայրի նվիրվածությունը և շարունակական աջակցությունը Համագումարի գործունեությանը իրապես ակնառու է և կօգնի մեզ հետագայում մեր աշխատանքի առաջխաղացմանը, հատկապես այս հույժ կարևոր 100-ամյա տարելիցի շրջանակներում»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
1997թ.-ի Հրայրի տեսլականը և 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը նպաստեց Հայ ազգային ինստիտուտի (ՀԱԻ) ստեղծմանը, որը կարճ ժամանակում դարձավ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման առաջատար ռեսուրսային կենտրոն և Համագումարի հետ կապված ազդեցիկ կառույց: Այսօր ՀԱԻ-ն` ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի և հետազոտությունների լուսաբանման առաջատարն է: Միայն 2014թ.-ին ՀԱԻ կայքը ուներ ավելի քան 3 մլն դիտում: Պրն. Հովնանյանի առատաձեռն նվիրատվության մասին հայտարարվեց Համագումարի տարեսկզբի ընդունելությանը Ֆլորիդայի Բոկա Ռեյթոն քաղաքում և այս ամսվա սկզբին Համագումարի ամենայմա ամանորյա հավաքին Լոս Անջելեսում:
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հիմնադրվել է 1972 թվականին Վաշենգթոնում ոչպես հզոր հասարակական ազգային կազմակերպություն, որը նպաստում է Հայկական հարցի արդարցի ընկալմանը և լուսաբանմանը
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-