Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

10-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից չորսում

10.05.2019, 13:06
Մինչև 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից չորսում:
10-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից չորսում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Մինչև 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից չորսում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

•           Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

•           Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

•           Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի,

•           Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ,մ 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․ 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,

            Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:-0-