Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, 1296 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է. ԱՆ

17.12.2020, 12:03
Դեկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, 1296 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558446 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսպիսով` երեկ կատարվել է 3537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1296 առողջացած և 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է:–0–