Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում մարտի սառնամանիքների վնասը նախապես կազմել է ավելի քան 11 մլրդ դրամ. Գյուղնախարարություն

07.05.2014, 15:10
Հայաստանում մարտի սառնամանիքների վնասը նախապես կազմել է ավելի մոտ 11.2 մլրդ դրամ (շուրջ 27 մլն դոլար), չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Հայաստանում մարտի սառնամանիքների վնասը նախապես կազմել է ավելի քան 11 մլրդ դրամ. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մարտի սառնամանիքների վնասը նախապես կազմել է ավելի մոտ 11.2 մլրդ դրամ (շուրջ 27 մլն դոլար), չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Սառնամանիքների հետևանքով առավելագույն վնաս են կրել հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերի ծիրանի այգիները»,– ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի համայնքներում սառնամանիքները զգալի վնաս չեն հասցրել պտուղ–բանջարեղենի բերքին։

Նա նշեց նաև, որ ոչ մեծ վնաս են կրել դեղձի, սալորի և բալի այգիները։ Բացի այդ, տուժել են նաև սեղանի ծիրանի տեսակները, մասնավորապես` «Շահումյան» տեսակը։

Պետրոսյանը հայտնեց նաև, որ սառնամանիքի պատճառով վաղահաս կարտոֆիլի բերքը չի տուժել, և այս ամսվա վերջում արդեն բերքահավաք կսկսվի։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, սառնամանիքի հետևանքով տուժած տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 9185 հեկտար, տարբեր աստիճանի վնաս են կրել 278 համայնք և մոտ 3700 տնտեսություն։

Գերատեսչության տրամադրած տվյալներով` Արարատի մարզում տուժած հողերի մակերեսը կազմել է 3470 հա, Արմավիրում` 3748 հա։ Նույն տվյալներով, Արագածոտնի մարզում տուժել են 915 հա, Կոտայքի մարզում` 208 հա, իսկ Վայոց Ձորի մարզում` 516 հա տարածքներ։ ($1 – 413,76 դրամ)։ -0-