Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1277 նոր դեպք, 1433 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է. ԱՆ

03.12.2020, 11:27
Դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1277 նոր դեպք, 1433 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով, հաղորդւոմ է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:–0–