Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանում մինչև +12 աստիճան է սպասվում

18.01.2018, 11:51
Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում մինչև +12 աստիճան է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Հունվարի 18–19–ը և 20–ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։ Հունվարի 20–ի ցերեկը, 21–22–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևելյան` 3–8 մ/վ արագությամբ։

Հունվարի 18–20–ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5–7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 11–13 աստիճանով։

Երևանում հունվարի 20–ին ցերեկային ժամերին սպասվում է +12 աստիճան, գիշերը`  մինչև -1։ Հունվարի 18–19–ը և 20–ի գիշերը ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ, գիշերը` թաց ձյան տեսքով։–0–