Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո քովիդ համավարակի հետևանքով առաջացած խնդիրների մեղմմանն ու դատաիրավական բարեփոխումների նպատակով

27.07.2022, 15:16
Եվրոպական միության հետ Հայաստանի երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո քովիդ համավարակի հետևանքով առաջացած խնդիրների մեղմմանն ու դատաիրավական բարեփոխումների նպատակով

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Եվրոպական միության հետ Հայաստանի երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը Facebook–յան  իր էջում։ 

Ադամյանի խոսքով, քովիդ համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 30 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով:

«Դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8.2 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17.2 մլն եվրո դրամաշնորհ: Ծրագիրը կավարտվի հաջորդ տարի», – նշել է Ադամյանը:

Նրա խոսքով, ԵՄ գործընկերները շատ բարձր են գնահատել կառավարության հետ համագործակցությունը և ծրագրերի շրջանակում գրանցված արդյունքները:–0–