Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Նախորդ 14 օրվա համեմատ` մոտ 50%–ով դեպքերի աճ կա.ԱՆ փորձագետը` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին

13.10.2021, 14:38
Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է
Նախորդ 14 օրվա համեմատ` մոտ 50%–ով դեպքերի աճ կա.ԱՆ փորձագետը` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է, և լարված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

«Ուզում եմ հատկապես ընդգծել այն փաստը, որ հիմա սուր շնչառական վարակների սեզոն է, և կան բավականին բարձր ցուցանիշներ ՍՇՎ–ի առումով, և շատ դեպքերում բնակչությունը զգոն չի լինում այն առումով, որ մտածելով, որ ՍՇՎ է կամ մրսածություն` մնում էտանը բավականին երկար ժամանակ, և շատ դեպքերում ստանում է ոչ նպատակային բուժում տան պայմաններում և բավականին ծանր վիճակում դիմում է հոսպիտալներ, ինչով էլ պայմանավորված է մահացության բարձր ցուցանիշը», – ասաց Աբովյանը`հորդորելով բնակչությանը ախտանիշեր ունենալու դեպքում (քթարտադրություն, կոկորդի ցավ, գլխացավ) անպայման դիմել բժշկական կազմակերպություն, որպեսզի հնարավոր լինի ժամանակին կազմակերպել բուժումը, որպեսզի հիվանդությունը ծանր չընթանա։

Նրա խոսքով, վերջին 14 օրվա տվյալների վերլուծությունը փաստում է, որ նախորդ 14 օրվա համեմատ` մոտ 50%–ով դեպքերի աճ կա։

«Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1–ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է։ Ցավոք ունենք մանկապատանեկան տարիքի բոլոր խմբերում 1,6–ից մինչև 1,7 անգամ դեպքերի աճ։ Ըստ ԵՄ չափանիշների, մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտի, այսինքն կարմիր գոտուց անցնում ենք վառվող կարմիր գոտի», – ասաց Աբովյանը։

Նա ավելացրեց, որ հիվանդացությունը բարձր է բոլոր մարզերում անխտիր։

«Հիվանդությունը երիտասարդացել է, ավելի շատ թիրախավորված են 30–50 տարեկան անձինք։ Ունենք դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք և այս պահին ստանում են բուժում», – նշեց ԱՆ փորձագետն` ավելացնելով, որ հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է։

Նշենք, որ հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով։–0–