Հայաստանում կհիմնվի 18 հեռավար գիտական լաբորատորիա, նախատեսվում է հինգ տարվա կտրվածքով տրամադրել մինչև 152,5 միլիոն դրամ
23.11.2022,
16:27
Թեմաների ղեկավարներն արտերկրում բնակվող բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է հինգ տարվա կտրվածքով տրամադրել մինչև 152,5 միլիոն ՀՀ դրամ:
Թեմաների ղեկավարներն արտերկրում բնակվող բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները՝ ստեղծելով և ղեկավարելով նոր հետազոտական խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում:
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը լինելու է պարբերական. հաջորդ շրջափուլի մասին հայտարարությունը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում:-0-