Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Նոյեմբերի 1–ից Երևանի ավտոբուսներում հնարավոր կլինի վճարել միայն 100 դրամանոցով կամ QR կոդով

15.10.2024, 10:11
Քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 1–ից Երևանի ավտոբուսներում հնարավոր կլինի վճարել միայն 100 դրամանոցով կամ QR կոդով
Նոյեմբերի 1–ից Երևանի ավտոբուսներում հնարավոր կլինի վճարել միայն 100 դրամանոցով կամ QR կոդով

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ 

«Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը»,– նշել է Կոստանյանը։ 

Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։ 

«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է երկու միլիարդ ութ հարյուր տասնյոթ միլիոն ՀՀ դրամ, ինչը դրան նախորդող 4 ամիսների համեմատ ավելացել է 3․9%:

Միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա աշխատանքային օրերին հավաքագրվող հասույթը օրական կազմել է 30-32 միլիոն ՀՀ դրամ», – նշել է Կոստանյանը։