Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Կառավարությունը 1 մլրդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների կոմունալները փոխհատուցելու համար

23.02.2022, 13:43
Կառավարությունը որոշում ընդունեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը փոխհատուցելու մասին
Կառավարությունը 1 մլրդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների կոմունալները փոխհատուցելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց փոխհատուցել սահմանամերձ գյուղերի գյուղերի բնակիչների կոմունալ ծախսերը։

Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։

Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- ասաց Սանոսյանը։–0–