ՀՀ կառավարությունը 1 մլն դրամ կվճարի 2014թ.–ին երրորդ և չորրորդ երեխային լույս աշխարհ բերելու համար. պատգամավոր
06.11.2013,
18:30
Հայաստանում 2014թ.–ին երրորդ և ավելի երեխա լույս աշխարհ բերելու համար պետբյուջեից հատկացվող միջոցների ծավալը կավելանա, չորեքշաբթի ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014թ.–ին երրորդ և ավելի երեխա լույս աշխարհ բերելու համար պետբյուջեից հատկացվող միջոցների ծավալը կավելանա, չորեքշաբթի ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
«Եթե ընթացիկ տարում պետությունը երրորդ և ավելի երեխայի ծնունդի դիմաց ընտանիքներին ընդամենը 430 հազար դրամ էր վճարում, ապա 2014թ.–ի պետբյուջեով 1 մլն դրամ հատկացում է նախատեսված։ Հինգ և ավելի երեխա ծնվելու դեպքում կհատկացվի 1,5 մլն դրամ»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։
Ըստ նրա, նշված գումարից 500 հազար դրամը կփոխանցվի ընտանիքին երեխայի ծնվելուց անմիջապես հետո, իսկ մնացած գումարը կփոխանցվի ընտանիքի հաշվին։
«Ընտանեկան կապիտալի հաշվին փոխանցված գումարը կարող է օգտագործվել առողջապահության, կրթության և կենցաղային պայմանների բարելավման նպատակով»,– ասաց նա։
Մինասյանը տեղեկացրեց նաև, որ 2014թ.–ի բյուջեի նախագծում նախատեսվում է սոցիալական ապահովագրման ոլորտի ծախսերն ավելացնել 18 տոկոսով։
ՀՀ 2014թ.–ի պետբյուջեի նախագծի համաձայն, սոցիալական պաշտպանության ոլորտի համար հատկացվել է ավելի քան 362 մլրդ դրամ` ընթացիկ բյուջեի 304, 6 մլրդ դրամի դիմաց։
Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–