Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, 644 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է. ԱՆ

21.12.2020, 11:34
Դեկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով
Հայաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, 644 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 567755 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսպիսով` երեկ կատարվել է 1009 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորորնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է:–0–