Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Մանկական մահացությունը Հայաստանում 2011-2013 թվականներին նվազել է 16% –ով. Առողջապահության նախարարություն

07.02.2014, 14:46
Մինչև մեկ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը վերջին երեք տարիներին նվազել է մոտ 16 տոկոսով, լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։
Մանկական մահացությունը Հայաստանում 2011-2013 թվականներին նվազել է 16% –ով. Առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մինչև մեկ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը վերջին երեք տարիներին նվազել է մոտ 16 տոկոսով, լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։

«Եթե 2013 թվականին մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 100 հազար երեխաների հաշվարկով կազմում էր 9.8 տոկոս, ապա 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է 10.7 տոկոս, իսկ 2011 թվականին` 11.6 տոկոս»,– ասաց Սարիբեկյանը։

Նա նշեց, որ նվազել է նաև մայրական մահացության ցուցանիշը։ Այսպես, նրա խոսքով, մայրական մահացության միջին ցուցանիշը 2011-2013 թվականներին, 2008-2010 թվականի միջին ցուցանիշի համեմատ, կրճատվել է 17 տոկոսով։

Սարիբեկյանի խոսքով, 2008-2010 թվականին Հայաստանի մայրական մահացության միջին ցուցանիշը կազմել է 23.2 պրոմիլե 100 հազար կանանց հաշվարկով հղիության ժամանակաշրջանում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան ժամանակահատվածում, իսկ 2011-2013 թվականներին այդ ցուցանիշն արդեն կազմել է 19.2 պրոմիլե»,– ասաց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նա նաև ավելացրեց, որ մանկական մահացության ցուցանիշի նվազումը վերջին տարիներին ուղեկցվել է նաև մանկական մահացության դեպքերի կրճատմամբ ինչպես հիվանդանոցային, այնպես էլ տնային պայմաններում։

Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետն ընդգծեց, որ տվյալ ցուցանիշների կրճատումը վարչության` ծառայությունների որակի բարելավման և ոլորտում դրանց հասանելիության շարունակական աշխատանքի արդյունք է։

«Մայրական և մանկական մահացության ցուցանիշների բարելավման աշխատանքներում կենտրոնական դեր են զբաղեցնում կանխարգելման ծրագրերը և վաղ փուլերում անախտանիշ հիվանդությունների բացահայտման սքրինինգը։ Այդ ծրագրերն արդյունք են տվել»,– ասաց Սարիբեկյանը։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013 թվականի 12 ամիսներին Հայաստանում գրանցվել է մանկական (մինչև 1 տարեկան) մահացության 411 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 458 դեպքի դիմաց (ցուցանիշը կրճատվել է 10.3 տոկոսով)։

Հայաստանում 2013 թվականին ծնվել է 41 770 երեխա, 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է 42 480։ -0-