Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԴԱՀԿԾ առգրավումների ծավալը 2012 թ. 1-ին կիսամյակում գերազանցել է 7 մլրդ դրամը

10.07.2012, 17:54
Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կողմից 2012 թվականի առաջին կիսամյակում հավաքագրած առգրավումների ծավալը կազմել է  շուրջ 7,1 մլրդ դրամ, ասաց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կողմից 2012 թվականի առաջին կիսամյակում հավաքագրած առգրավումների ծավալը կազմել է  շուրջ 7,1 մլրդ դրամ, ասաց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավումների ծավալը կազմել է մոտ 6,8 մլրդ դրամ»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Ըստ նրա, առգրավումների ծավալի աճը, մասնավորապես, պայմանավորված է 2011 թ. առաջին կիսամյակում 42761 կատարողական թերթիկներից ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում մինչև 51447 աճով։

Գլխավոր հարկադիր կատարողը հայտնեց, որ ընդհանուր ծավալից, մասնավորապես, Հայաստանի պետբյուջեի օգտին առգրավվել է մոտ 1,3 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ շուրջ 2,9 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ մոտ 1,1 մլրդ դրամ։ 

Պողոսյանն ավելացրեց, որ չարաշահումների դեպքերը մնում են անփոփոխ, որոնց թվում են՝ կեղծ մաքսազերծում, կալանքի տակ գտնվող գույքի իրացում, դատական ակտի դիտավորությամբ չկատարում։ 

Նա միաժամանակ ասաց, որ 14 գործ փոխանցվել է Հայաստանի գլխավոր դատախազություն, և դրանցից վեցով արդեն հարուցվել են քրեական գործեր։ 

Խոսելով ֆիզիկական անձանց գույքի առգրավման հարցի մասին՝ գլխավոր հարկադիր կատարողը նշեց, որ մինչև տարեվերջ ԴԱՀԿԾ-ն կառավարության հաստատմանը կներկայացնի ֆիզիկական անձին «միակ բնակության վայրից» չզրկելու մասին հարցին վերաբերող նախագիծը։ 

Նա պարզաբանեց, որ գրավադրվող անշարժ գույքի արժեքի համար որոշակի ֆինանսական սահմանափակման առկայության դեպքում, բանկային համակարգով վարկի ստացման դեպքում վճարումների հետ կապված խնդիրների դեպքում «միակ բնակության վայրի» առգրավում չի իրականացվի։  

Պողոսյանն անդրադարձավ նաև վճարների գանձման որոշ մեխանիզմների, մասնավորապես, երկրում պատասխանողի մնալու պարտադիր պայմանին այնքան ժամանակ, մինչև որ գումարն ամբողջովին չվճարվի։ 

Այս կապակցությամբ Պողոսյանը պարզաբանեց, որ այդ մեխանիզմի կիրառումը Հայաստանի պայմաններում կապված է որոշակի դժվարությունների հետ, քանի որ քաղաքացիները հաճախ արտերկիր են մեկնում պարտքերը մարելու համար գումար վաստակելու։ -0-