Հայաստանում 2013թ.–ին մինչև 18 տարեկան երեխաների շրջանում ծայրահեղ աղքատության մակարդակը 3,3% է կազմել
18.11.2014,
19:40
Հայաստանում 2013թ.–ին մինչև 18 տարեկան երեխաների շրջանում ծայրահեղ աղքատության մակարդակը 3,3% է կազմել, երեքշաբթի ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Տնային տնտեսությունների ուսումնասիրությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան` ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ.–ին մինչև 18 տարեկան երեխաների շրջանում ծայրահեղ աղքատության մակարդակը 3,3% է կազմել, երեքշաբթի ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Տնային տնտեսությունների ուսումնասիրությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան` ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի արդյունքները։
«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը պատրաստել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական օժանդակությամբ և մշակվել է Հայաստանի` 2008-2013 թվականների սոցիալական դրության և կենսամակարդակի փոփոխությունները գնահատելու նպատակով։
«Մինչև 18 տարեկան երեխաների 3.3 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 37.3 տոկոսը` աղքատության։ Երկրի ամբողջ բնակչությանը վերաբերող նմանատիպ ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 2.7 տոկոս և 32 տոկոս»,– ասաց նա։
Մարտիրոսովան հայտնեց, որ գյուղական բնակավայրերում մանկական աղքատությունը կազմել է 2.4 տոկոս, քաղաքներում` 3.8 տոկոս։
Ինչպես պարզաբանեց փորձագետը, այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են ընդհանուր և ծայրահեղ աղքատության ռիսկի տեսանկյունից։
Մարտիրոսովայի խոսքով` 5-15 տարեկան, ինչպես նաև 15-17 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան այլ տարիքային խմբերում։ -0-