Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գործազրկությունը 2013թ.–ի III եռամսյակում կրճատվել է 0.6 տ.կ.–ով և կազմել 15.4%

08.01.2014, 15:26
Հայաստանում գործազրկության մակարդակը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 15.4 տոկոս` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0.6 տ.կ.–ով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում գործազրկությունը 2013թ.–ի III եռամսյակում կրճատվել է 0.6 տ.կ.–ով և կազմել 15.4%
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազրկության մակարդակը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 15.4 տոկոս` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0.6 տ.կ.–ով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 0,8 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն, գործազրկության մակարդակը 2013թ.–ի երրորդ եռամսյակում քաղաքներում կազմել է 23,1 տոկոս (2012թ.–ի երրորդ եռամսյակում` 23.9% ), իսկ գյուղերում` 4.9 տոկոս (2012թ.–ի երրորդ եռամսյակում` 3.9%)։

Աշխատանք փնտրող անձանց թիվը նոյեմբերի վերջին կազմել է 66.3 հազար մարդ, նրանցից 57.5 հազարն անգործ է։ Ընդ որում` մայրաքաղաքում աշխատանք է փնտրում 19 հազար մարդ։

Հաշվետու ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է` 2012թ.–ի երրորդ եռամսյակում գրանցված 228.1 հազարի փոխարեն 2013 թվականի երրորդ եռամսյակում կազմելով 215 հազար մարդ, իսկ աշխատողների թիվը նվազել է 1 194,2 հազարից մինչև 1 182,7 հազար մարդ։

Միաժամանակ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 397.6  հազար մարդ` 2012թ.–ի երրորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 1.7 տոկոսով։

Հայաստանի աշխատանքային ռեսուրսները 2013թ.–ի երրորդ եռամսյակի ընթացքում կրճատվել են 1.9 տոկոսով` նոյեմբերի վերջի դրությամբ կազմելով 2 152.5 հազար մարդ։ –0–