Հայաստանում 2014թ.–ի հուլիսի 1–ից դպրոցի ուսուցիչների աշխատավարձերը կավելանան
30.10.2013,
15:18
Լրիվ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձերը 2014թ.–ի հուլիսի 1–ից միջինը կկազմեն 152 հազար դրամ` ներկա 140,4 հազար դրամի փոխարեն, չորեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լրիվ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձերը 2014թ.–ի հուլիսի 1–ից միջինը կկազմեն 152 հազար դրամ` ներկա 140,4 հազար դրամի փոխարեն, չորեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
«Դպրոցների հաշվապահների աշխատավարձը կկազմի 132,3 հազար դրամ, ուսումնաօժանդակ անձնակազմինը`78,1 հազար դրամ»,– տեղեկացրեց նա։
Ըստ նրա, 2014թ.–ի պետբյուջեի նախագծում հանրակրթության ոլորտին հատկացվել է շուրջ 70 մլրդ դրամ` հաշվի առնելով աշխատավարձերի նախատեսվող բարձրացումը, ինչպես նաև ընթացիկ ծախսերը։
«Աշխատանքի վարձատրության մասին» նոր օրենքի համաձայն, 2014թ.–ի հունվարի 1–ից Հայաստանում թոշակները կավելանան 15 տոկոսով, իսկ հաջորդ տարվա հուլիսի 1–ից պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերը` 40 տոկոսով։
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի հուլիսին կազմել է 127,2 հազար դրամ` անցյալ տարվա նույն ցուցանիշիցի համեմատ ավելանալով 8 տոկոսով։ –0–