Հայաստանի առողջապահության ոլորտի ծախսերը 2014 թ.–ին կավելանան մոտ 8 մլրդ դրամով` հասնելով շուրջ 80 մլրդ դրամի
01.11.2013,
15:34
2014 թ.–ի պետական բյուջեի օրինագծում առողջապահության ոլորտին նախատեսված է հատկացնել ավելի քան 80 մլրդ դրամ, ինչը մոտ 8 մլրդ դրամով ավել է 2013 թ–ի բյուջեից, ուրբաթ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թ.–ի պետական բյուջեի օրինագծում առողջապահության ոլորտին նախատեսված է հատկացնել ավելի քան 80 մլրդ դրամ, ինչը մոտ 8 մլրդ դրամով ավել է 2013 թ–ի բյուջեից, ուրբաթ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ժամանակ։
Նրա խոսքերով` 2014 թ.–ին մոտ 3 մլրդ դրամ նախատեսված է հատկացնել հասարակության անապահով շերտերի բուժսպասարկմանը։
Նախարարը նշել է, որ ծախսերի աճը մասամբ պայմանավորված է նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ նախարարության աշխատակազմի պահպանության ծախսերի ավելացմամբ։
2014 թ.–ի Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերի թվում Դումանյանը նշեց սիրտ–անոթային հիվանդությունների, դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշմանն ուղղված նախագիծը։
«Սա կլինի աննախադեպ ծրագիր, որի մեջ կընդգրկվի Հայաստանի բնակչության 50 տոկոսը», – ավելացրել է նա։
Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմանում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմանում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ։
Հայաստանի 2014 թ.–ի բյուջեում ՀՆԱ–ի իրական աճը նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%) ($1 – 405,03 դրամ). —0—