#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ՀՀ–ում բարձր են գնահատել ԿԶԵՀ–ի ներդրումը առողջապահության համակարգի կայուն գործունեության աջակցման գործում
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկել է երկրում սոցիալական նշանակություն ունեցող դրամաշնորհային նախագծերի իրականացումըԱՆ-ն խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության բուժաշխատողի հանդեպ բռնության փաստը
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը, հայտնում է գերատեսչության կայքը:Երևանում քննարկվում է 2016-2021 թթ. առողջապահության զարգացման ռազմավարությունը
Հայաստանի առողջապահության զարգացման ռազմավարությունն է քննարկվում Երևանում` հանրապետության առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների և միջազգային փորձագետների մասնակցությամբ։Հայաստանի առողջապահության ոլորտի ծախսերը 2016 թվականին աճել են 1,8 մլրդ. դրամով` հասնելով 86,1 մլրդ. դրամի
Հայաստանի առողջապահությոան ոլորտի ծախսերը 2016 թվականին կազմում են 86,1 միլիարդ դրամ`նախորդ տարվա համեմատ աճելով 1,8 միլիարդ դրամով, կամ 2,1 տոկոսով, ուրբաթ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը բյուջեի քննարկմանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:Հայաստանի առողջապահության նախարարությունը ողջունում է մասնագիտական միավորումների ստեղծումը
Հայաստանի առողջապահության նախարարությունը ողջունում է մասնագիտական միավորումների ստեղծումը երկրում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդրանիկ նիստում:«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» միջազգային ցուցահանդեսը Երևանում կանցկացվի մարտի 27-29–ին
«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի «Երևան EXPO» ցուցահանդեսային սրահում մարտի 27-ից 29-ը, հայտնում է միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։ՀՀ առողջապահության ոլորտում պետական պատվերի շրջանակում 32 ծրագրերի գծով իրականացվել է 60.4 մլրդ դրամի ֆինանսավորում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:Գյումրիում վիրավորված փոքրիկի վիճակը դեռևս կայուն ծանր է գնահատվում. ՀՀ ԱՆ
Գյումրիում ընտանիքի վրա կատարված զինված հարձակման հետևանքով վիրավորված վեց ամսական փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, չորեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից հերթական բժշկական կոնսիլիումի արդյունքում։Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը հեռացել է պաշտոնից. առողջապահության նախարարություն
ՀՀ ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։Հայաստանի առողջապահության նախարարը ռուս գործընկերոջ հետ համագործակցության զարգացման հեռանկարներ կքննարկի
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը։Առողջապահության նախարարությունը 2013 թ.- ին Հայաստանում վճարովի ծառայություններից եկամուտների աճ է կանխատեսում 24,5%-ով` մինչև 31 մլրդ. դրամ
Հայաստանում վճարովի բուժծառայություններից ստացված եկամուտները 2013 թ.–ի արդյունքում կավելանան 24,5 տոկոսով` 2012 թ.–ի համեմատ։ Ինչպես հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չորեքշաբթի կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին վկայում են գերատեսչության կանխատեսումները։Նորություններ 1 - 20 of 33
First | Prev. | 1 2 | Next | Last