Հայաստանն ու Բելառուսը 2014 թ.–ին համատեղ կուսումնասիրեն Սևանա լճի էկոհամակարգը
22.01.2014,
13:17
Հայաստանն ու Բելառուսը 2014 թ.–ին համատեղ կուսումնասիրեն Սևանա լճի էկոհամակարգը, ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Բելառուսը 2014 թ.–ին համատեղ կուսումնասիրեն Սևանա լճի էկոհամակարգը, ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքերով` 2013 թ.–ին հայկական կողմն առաջին անգամ համաձայնագիր ստորագրեց Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի հետ, ինչի արդյունքում կիրականացվի առաջին համատեղ միջպետական նպատակային ծրագիրը, որն ուղղված է Սևանա լճի և Բելառուսի քաղցրահամ ջրամբարների էկոհամակարգերի ուսումնասիրությանը։
«Նախատեսվում է, որ ծրագրի ֆինանսավորումը կսկսվի 2014 թ.–ից, դրա շրջանակներում կուսումնասիրվեն Սևանա լճի և Բելառուսի քաղցրահամ ջրամբարների ֆլորան և ֆաունան», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ ծրագրով նախատեսվում է, որ բելառուսական կողմը կվերականգնի Սևանա լճի լաբորատորիան, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հետազոտական աշխատանքներ սկսել։ Նմանատիպ ծրագիր կիրականացվի նաև Բելառուսի տարածքում։
Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը նախագծի իրականացման համար հնգամյա կտրվածքում պատրաստ է տրամադրել 200 հազար դոլար, և այս պահին բանակցություններ են ընթանում նախագծում Բելառուսի մասնակցության ֆինանսական ծավալի շուրջ։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։
Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 190,3 մ–ի։–0-