Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Սիրիահայերը կարող են չմաքսազերծել իրենց ավտոմեքենաները մինչև 2014 թ.–ի ավարտը

31.10.2013, 19:05
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում թույլատրել է սիրիահայերին հետաձգել ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31–ը։
Սիրիահայերը կարող են չմաքսազերծել իրենց ավտոմեքենաները մինչև 2014 թ.–ի ավարտը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում թույլատրել է սիրիահայերին հետաձգել ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31–ը։

Ինչպես նիստում հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որոշումը տարածվում է 2012 թվականի հուլիսի մեկից հետո Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների վրա։

Ըստ նրա` սիրիահայերի ավտոմեքենաների մեծամասնությունը երկիր է ներկրվել 11 ամսվա ժամանակավոր ներկրման մաքսային ռեժիմով, բայց դրանցից մեծ մասի համար նշված ժամկետն արդեն լրացել է, իսկ մյուսներինը կլրանա առաջիկա ամիսներին։

«Առայժմ պարզ չէ, թե որքան կմնան սիրիահայերը Հայաստանում, իսկ ավտոմեքենաների մաքսազերծումը լրացուցիչ ծախսեր կստեղծի նրանց համար։ Մենք նրանց ուզում ենք ազատել այդ ծախսերից»,– ասաց նախարարը։

Սփյուռքի նախարարության տվյալներով` ներկայում Հայաստանում մոտ 11 հազար սիրիահայ է գտնվում։ -0-