Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Արցախում 2015թ.–ին մարդահամար կանցկացվի. վարչապետ

06.11.2013, 19:47
Արցախի Հանրապետությունում 2015 թվականին մարդահամար կանցկացվի, չորեքշաբթի հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում։
Արցախում 2015թ.–ին մարդահամար կանցկացվի. վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետությունում 2015 թվականին մարդահամար կանցկացվի, չորեքշաբթի հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում։
 
Ինչպես հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում ղարաբաղյան կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցում ակնկալում է հայաստանյան վիճակագիրների անմիջական օժանդակությունը:

Հարությունյանի խոսքով` նախքան մարդահամար անցկացնելը անհրաժեշտություն է լինելու հանրապետությունում մի շարք ուսումնասիրություններ կատարել երկրի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակի գնահատման, տնտեսական մակրոցուցանիշների ճշտման վերաբերյալ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը պատրաստակամություն է հայտնել փորձի ու գիտելիքների փոխանակման և այլ հարցերում:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են նաև երկու կառույցներին վերաբերող այլ հարցեր: -0-