Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գործազրկությունը 2023 թ․–ի երրորդ եռամսյակում կազմել է 12%, 2022 թ․–ին գրանցվել է 11,6%

26.01.2024, 13:25
Աշխատուժի ներգրավվածությունն աշխատաշուկայում 2023 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 61,7%՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի 60,9%-ի համեմատ
Հայաստանում գործազրկությունը 2023 թ․–ի երրորդ եռամսյակում կազմել է 12%, 2022 թ․–ին գրանցվել է 11,6%
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գործազրկությունը 2023 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 12 տոկոս՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի 11,6 տոկոսի համեմատ։ Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2024» զեկույցում, դա պայմանավորված է աշխատուժի 2% աճով (զբաղվածների և գործազուրկների զուտ ցուցանիշ):

Հետազոտության մեջ նշվում է, որ աշխատուժի ներգրավվածությունն աշխատաշուկայում 2023 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 61,7%՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի 60,9%-ի համեմատ։

Ինչպես անցյալ դեկտեմբերին հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կառավարությունը նպատակ ունի Հայաստանում գործազրկության մակարդակը նվազեցնել՝ հասցնելով 10%-ից ցածր ցուցանիշի:-0-