Երևանում ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
20.04.2012,
17:27
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Տոնական միջոցառումները Երևանում կանցկացվեն ապրիլի 21-23-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես ուրբաթ հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ապրիլի 22-ին ժամը 15:00-ից մինչև 19:00-ը երթևեկությունը կդադարեցվի Հանրապետության հրապարակում, 17:00-ից մինչև 19:00-ը` Մաշտոցի պողոտայի Ամիրյան-Իսահակյան հատվածում, 17:00-ից մինչև 21:00-ը` Շահումյան հրապարակում:
Սայաթ-Նովա պողոտայի Մաշտոց-Տերյան հատվածը, Տերյան փողոցի Սայաթ-Նովա պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածը, ինչպես նաև Թումանյան փողոցի Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտան ընկած հատվածը փակ կլինի 17:00-ից մինչև 22:00-ն:
Ժամը 22:00-ից մինչև 24:00-ն փակ կլինի Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածը:
Հաղորդագրության համաձայն, նշված ժամերին տրանսպորտային միջոցների, այդ թվում նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։
Պատճառած անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։-0-