Աշխատանքի տոնավաճառ կանցկացվի Երևանում նոյեմբերի 22–ին
22.11.2013,
13:26
ԱՄՆ–ի շրջանավարտների հայկական ասոցիացիայի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառը կանցկացվի Երևանում, ասվում է Ասոցիացիայի կայքում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի շրջանավարտների հայկական ասոցիացիայի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառը կանցկացվի Երևանում, ասվում է Ասոցիացիայի կայքում։
Հաղորդագրության համաձայն, միջոցառումը կանցնի Բիզնեսի համաշխարհային շաբաթվա շրջանակներում։
«Տոնավաճառի նպատակը հարմար և բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է գործատուների և աշխատանք փնտրող մարդկանց համար»,– հայտնում են կազմակերպիչները։
Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 ընկերություններ, մասնավորապես, Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը, Կոնվերսբանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, ARMACAD–ը, ԱրմենՏելը, Orange Armenia–ն, Ucom–ը, World Vision Armenia–ն։
Հաղորդագրության համաձայն, տոնավաճառը կբացվի համաժողովով, որի ժամանակ խորհուրդներ կտրամադրվեն աշխատանք փնտրող մարդկանց։
Բուն տոնավաճառը կսկսվի օրվա երկրորդ կեսին։
ԱՄՆ–ի շրջանավարտների հայկական ասոցիացիան գործում է Երևանում 2011 թվականից։ Ասոցիացիան միավորում է ամերիկյան մասնագիտական և փոխանակման կրթական ծրագրերի մասնակիցներին։ Դրա նպատակը ոչ միայն շուրջ 3 հազար գիտաշխատողներին, գիտնականներիմ, ուսանողներին, Հայաստանի պրոֆեսիոնալ շրջանավարտներին միավորելն է, այլ նաև այլ երկրների մասնակիցների հետ արդյունավետ ցանցի ձևավորմանն օժանդակությանը։ -0-