Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Երևանի օրեր կանցկացվեն նոյեմբերի 26–29–ը Մոսկվայում

25.11.2013, 15:30
Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում անցկացվելու են Երևանի օրեր, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության կայքին։
Երևանի օրեր կանցկացվեն նոյեմբերի 26–29–ը Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում անցկացվելու են Երևանի օրեր, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության կայքին։

«Մոսկվայում Երևանի օրերի» շրջանակում կկազմակերպվեն Մոսկվա–Երևան պատանեկան մարզական խաղեր, կբացվի «Հայկական մոտիվներ։ ցուցահանդես Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսը։ Միության տան սրահում տեղի կունենա գալա համերգ` ՀՀ վաստակավոր արտիստների մասնակցությամբ, կկազմակերպվեն բիզնես ֆորում և հայկական գինիների համտես-ցուցահանդես, ինչպես նաև Ն. Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարանում` գրադարանային նախագիծ։

Բացի այդ, «Մոդեռն» մոսկովյան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի «Ամեն ինչ վաճառքի» ներկայացման ցուցադրությունը։

Տվյալ նախագծի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը։

Միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև Երևանի և Մոսկվայի գործող իշխանությունների  մարմինների միջև համագործակցության ծրագրի ստորագրում։ –0–